Կոլորադոյի մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աշխատակից, ամերիկացի պատմաբան Կարլ Դրյուսը եկել է այն եզրահանգման, որ Մովսես մարգարեի գլխավորությամբ Եգիպտոսից փախչողների առաջ Կարմիր ծովի ջրերի հետքաշվելը կարող է գիտական հիմք ստանալ, հաղորդում է NEWSru Israel-ը:
Կիրառելով համակարգչային մոդելավորման մեթոդը` գիտնականն արձանագրել է, որ հզոր քամին իսկապես կարող էր անջատել ծովի ջրերը: Գիտնականների պնդմամբ` ջրերի անջատումը ոչ թե Կարմիր ծովում է տեղի ունեցել, այլ Նեղոսի դելտայում գտնվող Մանզալա լճում: Մեծ ուժգնութամբ փչող արևելյան քամին կարող էր լճի ջրերի մի մասը արևմտյան ափի կողմն ուղղեր, իսկ մյուս մասը` դեպի հարավ: Ջրերի նման տարանջատումը հնարավորություն կտար քայլել առաջացած դատարկ տարածքով, որը 4 կմ երկարություն և 5 կիլոմետր լայնություն ուներ: Լճի մեջ գոյացած դատարկ տարածքը 4 ժամ կարող էր պահպանվել, որից հետո այն նորից ջրով կլցվեր: