Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն այս րոպեներին հանդիպում է Ավստրալիայի ընտրանու հետ:
Երկու պարտիաներ արդեն ավարտվել են: Առաջին տախտակին Լևոն Արոնյանն արդեն 28-րդ քայլին պարտության է մատնել չինական ծագումով ավստրալացի գրոսմայստեր Ժոն Յուան Ժաոին, իսկ Վլադիմիր Հակոբյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դևիդ Սմերդոնի հետ:
Գաբրիել Սարգսյան – Ջորջ Քսիե և Ստիվեն Սոլոմոն-Արման Փաշիկյան պարտիաները դեռ շարունակվում են: