Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Չեխիայի ընտրանուց:
Մեր թիմի կազմում հաջող հանդես եկավ Էլինա Դանիելյանը, ով առաջին տախտակին սպիտակներով պարտության մատնեց Եվա Կուլովանովային: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Կրիստինա Հավլիկովայի հետ, իսկ ահա Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը պարտվեցին, համապատասխանաբար, Օլգա Սիկորովային և Թերեզա Օլսարովային: