Հայաստանի հավաքականը բավական արագ ավարտեց իր այսօր մրցավեճը Խանտի-Մանսիչյսկում ընթացող Համաշխարհային շախմատի օլիմպիադայում: Ավստրալիայի հավաքականին մեր թիմը զիջեց ընդամենը կես միավոր:
Դա տեղի ունեցավ առաջին իսկ պարտիայում, երբ երկրորդ տախտակին հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Դևիդ Սմերդոնի հետ:
Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Ժոն Յուան Ժաոին, իսկ Գաբրիել Սարգսյանը նույնպես սպիտակ ֆիգուրներով` Ջորջ Քսիեին:
Վերջինն իր պարտիան ավարտեց Արման Փաշիկյանը, ով սևերով պարտության մատնեց Ստիվեն Սոլոմոնին 44-րդ քայլին: