Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվեց Թուրքիային
Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այսօր պայքարը սկսեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Մեր ընտրանին ընդգրված է Իսլանդիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականների հետ միևնույն խմբում: Թիմերն ուժերը չափում են Իսլանդիայում, իսկ խմբում առաջին երկու տեղեր գրաված հավաքականները հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն:
Այսօր հայաստանցի պատանիներն իրենց առաջին հանդիպումը անցկացրեցին Թուրքիայի ընտրանու դեմ:
Առաջին խաղակեսում մրցակիցը մեկ գնդակ խփեց` 15-րդ րոպեին աչքի ընկավ մրցակցի ավագ Օկայ Յոկուշլուն: Երկրորդ խաղակեսում Թուրքիան ներկյացնող ֆուտբոլիստներն ամրապնդեցին իրենց առավելությունը: 69-րդ և 70-րդ րոպեին գոլերի հեղինակներ դարձան Իբրահիմ Յիլմազն ու Օկան Դենիզը:
Հաջորդ հանդիպումը մեր պատանիները կանցկացնեն սեպտեմբերի 24-ին, երբ կհանդիպեն Իսլանդիայի ընտարնու հետ: