Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում դեռահասների և երիտասարդների շրջանում բռնության հետևանքով սպանությունների թվով: Այդ մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյորրոյի պատրաստած զեկույցը:
Ռուսաստանում 10-29 տարիքային խմբում բռնության հետևանքով մահացության մակարդակը ամենաբարձրն է եվրոպական 53 երկրների մեջ, որոնք ընդգրկված են զեկույցում: Սպանությունների մակարդակի ցուցանիշը կազմում է 15,85` 100 հազար բնակչի կտրվածքով: Երկրորդ տեղում է Ալբանիան` 11,2 ցուցանիշով, երրորդում` Ղազախստանը` 10,66:
Դեռահասների և երիտասարդների շրջանում մահացությունների առավել ցածր մակարդակ է գրանցվել Գերմանիայում` 0.47` 100 հազար բնակչի կտրվածքով, Հայաստանում` 0,5, և Ավստրիայում` 0,54: