Home / Армения / Հայաստանցի շախմատիստները կհանդիպեն ավստրալացիների և չեխերի հետ

Հայաստանցի շախմատիստները կհանդիպեն ավստրալացիների և չեխերի հետ

Այսօր Խանտի-Մանսիյսկում անցկացվող Շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ավստրալիայի ընտրանու հետ:

Նշենք, որ առաջին տուրում ավստրալացիները 4:0 հաշվով պարտության են մատնել Բահրեյնի ընտրանուն: Ավստրալիայի ուժեղագույն շախմատիստի` գրոսմայստեր Դևիդ Սմերդոնի վարկանիշը 2526 է, ինչն ավելի ցածր է, քան մեր թիմի շախմատիստներից յուրաքանչյուրինը: Մասնավորապես, Հայաստանի հավաքականում ամենացածր վարկանիշն ունի պահեստային Ավետիք Գրիգորյանը` 2579: Ի դեպ, ակնկալվում է, որ այսօր Հայաստանի հավաքականի առաջին տախտակին կխաղա Լևոն Արոնյանը:

Հայաստանի կանանց հավաքականին ավելի լուրջ փորձություն է սպասվում: Հայաստանի ներկայացուցիչներն այսօր ուժերը կչափեն Չեխիայի ընտրանու հետ, որն առաջին տուրում 4:0 հաշվով պարտության էր մատնել Հորդանանի ընտրանուն: