Home / Армения / Ո՞ւմ հետ է երկխոսելու ընդդիմությունն իշխանությունների հրաժականի դեպքում

Ո՞ւմ հետ է երկխոսելու ընդդիմությունն իշխանությունների հրաժականի դեպքում

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ երկար էր: Հիմա եթե սկսեմ խոսել, կարող է մինչև երեկո խոսեմ», – ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը այսպես է արձագանքել լրագրողների խնդրանքին` մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքի ընթացքում:

«Ասում էր Լևոնը, որ չի սպառվել իշխանությունների հետ համագործակցելու խնդիրը: Պայման էր դնում ազատել կալանավորներին, արտահերթ ընտրություններ և հրաժարական-իշխանափոխություն: Եթե մենք հրաժարական ենք տալիս, ո՞ւմ հետ են երկխոսելու, անհասկանալի է»:

Ըստ նրա` գործող իշխանությունների հետ սովորաբար երկխոսում են ինչ-որ ծրագրի շուրջ, բայց հրաժարականի և իշխանափոխության շուրջ երկխոսություն չի լինում:

«Առանց էն էլ էն ա պահանջում եք էլի», – եզրափակել է Ռազմիկ Զոհրաբյանը: