Home / Հայաստան / Փաստաբանը համոզված է, որ մեղադրյալի աթոռին սխալ մարդ է նստած

Փաստաբանը համոզված է, որ մեղադրյալի աթոռին սխալ մարդ է նստած

Ես այն կարծիքին եմ, որ երիտասարդները պետք է արդարացվեն, Epress.am-ի հետ զրուցյում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով հերթական դատական հետո:

«Նրանց գործողությունները եղել են իրավաչափ. և եթե նայում ենք զեկուցագրերով, առկա է եղել տեղաշարժի ազատության սահմանափակում, այսինքն` նրանց և ժողովրդին թույլ չեն տվել մուտք գործել Ազատության հրապարակ, այսինքն` այնտեղ մուտք գործելը ոստիակնությունը համարում է իրավախախտում, և այդ իրավախախտման համար ժողովրդին հրահրել է»,- հայտարարել է Մելանյա Առուստամյանը:

Անդրադառնալով գործով անցնող տուժող Վարազդատ Թադևոսյանի և Լուսինե Թադևոսյանի գործողություններին` փաստաբանը նշել է, որ այժմ բուն հրահրողները հայտնվել են տուժողի կարգավիճակում, իսկ նրանք, ովքեր ծեծվել են, հայտնվել են ամբաստանյալի կարգավիճակում:

Առուստամյանը նաև անդրադարձավ այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակված գործում առկա փաստաթղթերից մեկին: ՊՊԾ գնդի պետի տեղակալ Խաչիկ Ավետիսյանը մայիսի 31-ին զեկուցագիր է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ:
 
«Ձևակերպումը շատ սխալ է: Սրա վերաբերյալ մեկնաբանությունները մենք կասենք մեր ճառում:  Որովհետև` ի՞նչ ասել է անհայտ անձինք փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ, և ոստիկանության աշխատակիցները փորձել են կանխել այդ: Դրանով ո՞ւմ իրավուքն է խախտվել, ո՞ր նորմն է խախտվել, ո՞ր օրենքով արգելված արարքն են կատարել. ոչ մի նման բան չկա նախաքննության մեջ, և պաշտպանության կողմը հենց հղումը կատարում է այս փաստարկի վրա: Ինչի՞ են վերջում Դավիթ Քիրամիջյանին ծեծի ենթարկել: Խայտառակ մեղադրանք է, խայտառակ մեղադրական եզրակացություն, և սա ի սկզբանե պետք է կանխվեր և  ամբաստանյալի աթոռին պիտի հայտնվեր Վարազդատ Թադևոսյանը»,- նշել է Մելանյա Առուստամյանը: