Home / Հայաստան / 1995-ին ՀՀԿ-ի ռուսական ռազմակայանի դեմ քվեարկելը ձևականություն էր. ՀՀԿ փոխնախագահ

1995-ին ՀՀԿ-ի ռուսական ռազմակայանի դեմ քվեարկելը ձևականություն էր. ՀՀԿ փոխնախագահ

«95 թվականին, երբ առաջին անգամ կնքվեց ռուսական ռազմակայանի Հայաստանում տեղադրման վերաբերյալ պայմանագիրը, իսկապես, Ազգային Ժողովում հանրապետականները դեմ են քվեարկել, բայց դա պայմանավորված դեմ է եղել, որովհետև հիմնական իշխանությունը` այն ժամանակ ՀՀՇ-ն, կողմ էր, և ստորագրվեց այդ պայմանագիրը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը 1995 թվականին խորհրդարանում ռուսական ռազմական ներկայության մասին պայմանագրին դեմ է քվեարկել:

«Նավասարդյանը և մի քանի հոգի կային: Որպես անկախական ուժեր պետք էր փոքր հակակշիռ, որը էական դեր չէր տանելու», – բացատրել է հանրապետական գործիչը: Նրա խոսքերով, երբ վաղը Ազգային Ժողովը վավերացնի այս պայմանագիրը, մի քանի հոգի նույնպես դեմ է լինելու:

«Ուզում եմ ասել, ոչ թե հատուկ մենք դեմ էինք, որ ռազմաբազան կնքվի, այլ զուտ ձևական բան կար», – նշել է Ռազմիկ Զոհրաբյանն ու ծիծաղել: