Պարզվում է`նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Ռուսաստան էր մեկնել ոչ թե քաղաքական կամ այլ հասարակական հնչեղություն ունեցող հարցի կապակցությամբ, այլ` ուտուշ-խմուշի մասնակցելու համար, գրում է օրաթեթրը:
Բանն այն է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի դստեր հարսանիքը, որին մասնակցելու նպատակով էլ Քոչարյանը մեկնել էր Ռուսաստան: Սակայն Հայաստանից Կալուգայի Սամոյի աղջկա հարսանիքին միայն Քոչարյանը չէ, որ մասնակցել է. շաբաթ օրը Հայաստանից Ռուսաստան է մեկնել մի ինքնաթիռ ժողովուրդ, որոնց թվում են եղել նաև Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը` Դոդի Գագոն, ով ի դեպ, նաև քավորական հարաբերություններ ունի Կարապետյանների հետ, ինչպես նաև իշխանական և օլիգարխիկ համակարգի մի ամբողջ ծաղկաբույլը Ռուսաստան է մեկնել նախագահական ինքնաթիռով, որը փոխվել էր նախագահական վերջին ընտրություններից առաջ: