«ՉԻ»-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` մեկ շաբաթ առաջ Հայստանը ընդմիշտ լքել է հայտնի կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:
Հայոց բանակի հիմնի և «Կանաչ, կապույտ, ծիրանագույն» երգերի հեղինակն ընտանիքով մշտական բնակության է մեկնել արտերկիր: Մեր աղբյուրը հայտնում է, որ Մարտիրոսյանը նախապատվությունը տվել է Կանադային: Ինչն է հիասթափեցրել հայաստանյան շոուբիզնեսում ազդեցիկ հեղինակության համարում ունեցող Մարտիրոսյանին լքել Հայաստանը` կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներից մեկում: