Home / Армения / ԱՄՆ-ում չցանկացան պաշտպանել միասեռական զինվորների իրավունքները

ԱՄՆ-ում չցանկացան պաշտպանել միասեռական զինվորների իրավունքները

ԱՄՆ Սենատը մերժել է դեմոկրատների առաջարկած ռազմական ֆինանսավորման ծրագիրը, քանի որ այն ԱՄՆ Զինված ուժերում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքներին վերաբերող կետեր է պարունակում:

Դեմոկրատները փորձում էին մի նախագիծ իրականացնել պետական բյուջեի միջոցով, որը պատմական բարեփոխում էր լինելու միասեռականների քաղաքացիական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Բայց հանրապետականները բոլոր հոդվածներով մերժել են օրինագիծը:

Այս օրինագիծը Սենատում չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ կա միասեռականներին վերաբերող հոդված:

Դեմոկրատների համար սա շատ ցավալի պարտություն էր, որը մեկ անգամ ևս վկայում է Բարաք Օբամայի կուսակցության մասնատվածության մասին, այնինչ հանրապետականները միասնաբար են դեմ քվեարկել: