Home / Հայաստան / Այսօր մեկնարկում են Վլադիմիր Սպիվակովի երևանյան հյուրախաղերը

Այսօր մեկնարկում են Վլադիմիր Սպիվակովի երևանյան հյուրախաղերը

Սեպտեմբերի 23-25-ը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ ծրագրերի շրջանակներում` Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Նվագախմբի կազմում ընդգրկված են 5 հայ երաժիշտներ:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ՀՀՄՀ վարչության անդամ է, սեպտեմբերի 24-ին կընդունի ՀՀՄՀ պատվիրակությանը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀՀՄՀ տարեկան ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: