Սեպտեմբերի 22-ին, ժ.23.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված համգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2107» և «ՎԱԶ 2102» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հասմիկ Զաքարյանը զոհվել է, իսկ վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ Գագիկ Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:
Նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության: