Home / Հայաստան / Իրանի հարցում Բաքուն կգնա Երևանի ճանապարհով

Իրանի հարցում Բաքուն կգնա Երևանի ճանապարհով

Ադրբեջանն իրեն չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ ԵՄ-ի օրինակով Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների քաղաքականությանը միանալ: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

«Բանն այն է, որ Իրանը մեր հարևանն է, և այդ երկրի հետ մենք պատմական կապեր ունենք: Այդ իսկ պատճառով չենք փչացնի մեր հարաբերություններն Իրանի հետ: Անգամ Հայաստանը, որը կերակրվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի ձեռքից, չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները փչացնել: Դրա համար էլ այդ հարցերում մենք զուտ մեր ազգային շահերից ելնելով պետք է գործենք», – նշել է քաղաքագետը: