Լեհաստանը կոչ է արել Ռուսաստանին վերադարձնել նախագահ Լեհ Կաչինսկու` վթարի ենթարկված ինքնաթիռի մնացորդները:
Երկրի արդարադատության նախարարությունում հայտարարել են, որ, համաձայն միջազգային իրավունքի, ինքնաթիռն ու դրա մնացորդները պատկանում են լեհական պետությանը:
Ինքանթիռի մնացորդների տեղափոխման հարցը կլուծվի նրանից հետո, երբ պարզ լինի, թե որքանով է այն դեռ անհրաժեշտ ռուսական քննչական խմբին, հաղորդում է РБК-ն: