Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականն 3.5:0.5 հաշվով հաղթանակի հասավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ:
Առաջին տախտակին սևերով հանդես եկող Լևոն Արոնյանը պարտության մատնեց Բարիշ Էսենին:
Հայաստանի հավաքականի երկրորդ համարը` Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթեց Էմրե Ջանին, իսկ Արման Փաշիկյանը առավելության հասավ Մերտ Էրդողդուի նկատմամբ:
Եվ միայն Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց Մուստաֆա Յիլմազի հետ:
Նշենք, որ երեկվա անհաջող հանդիպումից հետո այսօր բավական վստահ հանդես եկավ Հայաստանի կանանց հավաքականը` 4:0 չոր հաշվով պարտության մատնելով Մակեդոնիայի հավաքականին:
Մեր թիմի կազմում հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Անահիտ Խառատյանը: