Home / Հայաստան / Հայաստանի և ԼՂՀ ներկայացուցիչները քննարկեցին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրները

Հայաստանի և ԼՂՀ ներկայացուցիչները քննարկեցին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրները

Սեպտեմբերի 23-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց ԼՂՀ ԱԺ  սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների հանձնաժողովների նախագահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, օրենքներ և օրենսդրական նախաձեռնություններ:

Հանձնաժողովների նախագահները կարևորեցին օրենսդրական դաշտում համագործակցության սերտացումը և փորձի փոխանակման նպատակահարմարությունը:

Զրուցակիցներն անդրադարձան որոշ հիվանդությունների` ՄԻԱՎ -ՁԻԱՀ-ի, հեպատիտ C-ի կանխարգելման հարցերին. այդ առումով կարևորվեց բնակչության տեղեկացվածության բարձրացումը, վարակի աղբյուր հանդիսացող հաստատություններում հետազոտությունների անցկացումը: