Մոսկվա այցելած զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում 18,4%-ով ավելացել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Գրիգորի Անտյուֆեևի խոսքով` զբոսաշրջության աճը նպաստում է Մոսկվայի բյուջեի 7% աճին, նոր աշխատատեղերի բացմանն ու Մոսկվայի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:
Մոսկվայում զբոսաշրջությունը մեծ թափ է ստացել 2009 թվականից: Հիմնականում Մոսկվա գալիս են Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից:
Իսկ հարևան պետություններից ամենաշատ զբոսաշրջիկներ Մոսկվան ընդունում է Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հայաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից, հաղորդում է РИА Новости-ն: