Պերուում հնագետներն առեղծվածային լեզվով գրություններ են հայտնաբերել:
Գրությունները հայտնաբերվել են մենաստանի պեղումների ժամանակ` Տրուխիլյո քաղաքի մերձակայքում: Հայտնի է, որ այստեղ մոտ երկու դար շարունակ բնակվել են դոմինիկացի եկեղեցականներ:
Անհայտ լեզվով փաստաթուղթը հայտնաբերվել է փլուզված եկեղեցու աղյուսների տակ: Ըստ գիտնականների` այն պատկանում է 17-րդ դարին:
Փաստաթղթի վրա սյունակով գրված են իսպաներեն լեզվով բառեր և դրանց թարգմանությունը առևղծվածային լեզվով:
Բանասերների գնահատմամբ` դա մեռյալ լեզու է: Այն նմանություններ ունի կեչուա հարավամերիկյան ցեղի լեզվի հետ: