Home / Հայաստան / Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ փողոցների ցուցակը

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ փողոցների ցուցակը

Միջազգային խորհրդատվական Cushman & Wakefield ընկերության տվյալներով` աշխարհի ամենաթանկ փողոցը Նյու Յորքի 5-րդ ավենյուն (5th Avenue) է:

Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարձակալման բարձր գների տեսանկյունից նյույորքյան 5-րդ ավենյուն հավասարը չունի աշխարհում: Արդեն 9-րդ տարի է` Նյու Յորքը պահպանում է առաջատարի տեղը: Այստեղ մեկ քառակուսի մետր տարածքի միջին գինը տարեկան 16,257 եվրո է կազմում:

Ամենաթանկ փողոցների ցուցակում երկրորդ տեղը պատկանում է Հոնգ Կոնգի Քոզվեյ Բեյ (Causeway Bay) փողոցին, որտեղ վարձակալման գինը 14,62 հազար եվրո է:

Ճապոնիայում գտնվող Գինզա (Ginza) փողոցը երրորդն է, իսկ բրիտանական Նյու Բոնդը (New Bond Street) վեցերորդ հորիզոնականում է հայտնվել: Լոնդոնի այս փողոցում 1քառակուսի մետր տարածքի համար վճարվող գումարը տարեկան 7,35 հազար եվրո է կազմում::

Ֆրանսիայում վարձակալման գները համեմատաբար նվազել են, ինչի հետևանքով էլ ամենաթանկ փողողների վարկանիշային ցուցակում Ելիսեյան դաշտերը հինգերորդ տեղն են զբաղեցրել: Այստեղ գները 9,5%-ով նվազել են` մեկ քառակուսի մետրի համար տարեկան կազմելով  7 հազար եվրո, գրում է Finmarket-ը: