Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության երկրորդ օրը` սեպտեմբերի 22-ը, հագեցած էր երկկողմ հանդիպումներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարարները քննարկեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ: