Քրեական աշխարհի առաջնորդները, վերլուծելով Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դեմ իրականացրած մահափորձի փաստը, եկել են այն եզրահանգման, որ Տարիել Օնիանին, ով հայտնի է Տարո մականունով, պատասխանատու չէ Դեդ Հասանի հետ պատահածի համար, գրում Комсомольская правда թերթը:
Թերթի հաղորդմամբ` Դեդ Հասանի սպանությունը նրան մոտ մարդիկ են պատվիրել: Դա ներկլանային անհամաձայնության հետևանք էր, և «օրենքով գողերն» արդեն իսկ գիտեն, թե ով է կանգնած մահափորձի հետևում:
Ավելի վաղ հաղորվում էր, որ Ուսոյանի խմբավորումը մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրել էր Մերաբ Ջանգվելաձեին (Մերաբ Սուխումսկի), ով զբաղեցրել էր Տարիել Օնիանիի տեղը նրա ձերբակալությունից հետո: Երկար ժամանակ է, ինչ Տարոյի և Դեդ Հասանի խմբավորումների միջև պատերազմ է, ինչի զոհ են դարձել Յապոնչիկն ու մի քանի վրացի հեղինակություններ:
Ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Ուսոյանն ինքն արդեն նշանակել է իրեն փոխարինողին: Դեդ Հասանին ժամանակավոր կփոխարինի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, ով բնակվում է Հունաստանում: