Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կոմերցիոն բնույթ է կրում: Այս մասին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական համալսարանի անդամ Կոնստանտին ֆոն Էգերտը:
Նրա խոսքով` Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ զենք է վաճառում անհամաձայնություն ունեցող կողմերին:
«Ռուսաստանը այսպես է վարվել նաև մերձարևելյան պետությունների հետ: Բացի այդ, համարձակվում եմ պնդել, որ ռուսաստանյան քաղաքական վերնախավում կարծիք է շրջանառվում, որ եթե մենք զենք չվաճառենք, ապա դա մեկ ուրիշը կանի: Բայց եթե մենք ենք վաճառում և տեղյակ ենք խնդրի մանրամասներին, ապա կողմերին զենք վաճառելով` ինչ-որ չափով վերահսկում ենք խնդիրը», – նշել է Էգերտը: