Home / Армения / Վաղը հայաստանցի շախմատիստները կխաղան Ռուսաստանի երրորդ թիմի հետ

Վաղը հայաստանցի շախմատիստները կխաղան Ռուսաստանի երրորդ թիմի հետ

Այսօր Հայաստանի շախմատի հավաքականն իր հաջող ելույթից հետո (մեր ընտրանին պարտության մատնեց Թուրքիային 3,5:0,5 հաշվով) հայտնվեց այն 13 թիմերի շարքում, որոնք 3 խաղում 3 հաղթանակ են տոնել: Նշենք, որ առաջին լրացուցիչ ցուցանիշով Հայաստանի հավաքականը կիսում է 1-ից 3-րդ տեղերը Չինաստանի և Ռուսաստանի երկրորդ թիմի հետ: Երկրորդ լրացուցիչ ցուցանիշով առաջինը Ռուսաստան-2-ն է, Հայաստանն ու Չինաստանը կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը:

Ֆավորիտներից առաջատարների թվում չկա Ադրբեջանի հավաքականը, որը երեկ պարտվեց Վիետնամին, ինչպես նաև Ուկրաինան, որն այսօր ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հավաքականի հետ:

Վաղը Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Ռուսաստանի երրորդ թիմի հետ, որտեղ հանդես են գալիս հայտնի գրոսմայստերներ, մասնավորապես, Դմիտրի Յակովենկոն, Սերգեյ Ռուբլեվսկին և Ալեքսանդր Մոտիլյովը:

Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ: