Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի և
«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի համագործակցությամբ
անցկացվող հերթական Խաղարկային դատավարությունը`
Հրանուշ Խառատյանն ընդդեմ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Վրաստանից հրավիրված լրագրողներ
Իրակլի Չիխլաձեն, Յուլյա Ադելխանովան և Նանա Պլիևան:
Հերթական Խաղարկային դատավարության հայցվոր կողմը կլինի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, պատասխանողը` ՀՅԴ Երիտասարդական թևի ղեկավար Արտակ Զարգարյանը:
Նշենք, որ նման ցուցադրական դատավարություններ անցկացվել են նաև Վրաստանում` Չեչնիայի ինքնորոշումն ընդդեմ Ռուսաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև`
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ընդդեմ տարածքային ամբողջականության Լեռնային Ղարաբաղի օրինակի վրա:
Առաջին դեպքում դատական հանձնաժողովի անդամները քվեարկեցին ի օգուտ Չեչնիայի ինքնորոշման,
երկրորդ դատը հաղթեց Ադրբեջանի տարացքային ամբողջականությունը: