Կոնյակ արտադրող Great Valley հայկական ընկերությունը պայմանագիր է ստորագրել Whitehall ընկերությունների խմբի հետ, որը դարձել է իր հայաստանյան գործընկերոջ արտադրանքի բացառիկ ներմուծողը և դիստրիբյուտորը Ռուսաստանում:
Great Valley ընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ Whitehall-ը 2011թ. ծրագրերում է հասնել Great Valley-ի կոնյակների իրացմանը 2,1 մլն շիշ (1,5 մլն լիտր) չափով, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի ռուսական շուկայի 10%-ին: Երկարաժամկետ հեռանկարում Whitehall-ը ծրագրում է մուտք գործել առաջատարների եռյակ և զբաղեցնել այս շուկայի 25%-ից ավելին:
Կոնյակները կվաճառվեն Ռուսաստանում երկու մականշումներով` Great Valley 500-ից 2000 ռուբլի արժողությամբ մեկ շշի համար և «Արքա Տիգրան»` սկսած 2000 ռուբլուց:
Whitehall ընկերությունը Ռուսաստանում «պրեմիում» կարգի ալկոհոլային արտադրանքի և գինիների առաջատար ներմուծողն է և մատակարարը: Երկար տարիներ ընկերության պորտֆելում են այնպիսի հռչակավոր բրենդեր, ինչպես Hennessy կոնյակը, Dom Perignon, Moet & Chandon и Veuve Cliquot շամպայն գինիները, Jose Cuervo թեքիլան, Glenmorangie վիսկին և այլք: