Ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ից ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերությունից մեկը` S7 Airlines-ը, oneworld ավիամիության լիիրավ անդամ է դառնալու:
S7 Airlines-ը այսուհետ իր հաճախորդներին ավելի շատ ծառայություններ կներկայացնի և կօգնի oneworld միության սահմանները տարածել Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարածքում, ինչը հնարավորություն կտա ընկերությանն ավելի ամրապնդել իր դիրքերը, հաղորդում է aviaport.ru-ն:
S7 Airlines ավիաընկերությունը 55 նոր չվերթ է բացելու 9 պետությունների ուղղությամբ, այդ թվում` դեպի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան ուղղություններով, ինչի շնորհիվ ավիաուղղությունների թիվը ԱՊՀ-ում, Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում կհասնի 84-ի: