Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ և սպասում է խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկներին հայկական կողմի պատասխանին: Այսպիսի հայտարություն է արել Ադրբեջանի նախագաh Իլհամ Ալիևը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի ընթացքում:
«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցություններն Ադրբեջանի հանրապետության շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման բարեխիղճ սկզբունքի հիման վրա»,- ասել է նախագահը:
Բացի այդ, Ալիևը նշել է, որ «Հայաստանը նախապատվությունը տալիս է իրավիճակի սրացմանը` անկանխատեսելի հետևանքներով»:
«Քաղաքական հարցերում համաձայնության բացակայությունը, իրավիճակի սրված լինելը և բանակցությունների երկարատևությունը չպետք է այլ խնդիրների լուծումից հրաժարվելու պատճառ դառնան, որոնք բխում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերիի նկատմամբ կանխամտածված անհարգալից վերաբերմունքից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի խոսքով`անկախ հարցի չլուծված լինելու փաստից, «Ադրբեջանի կառավարությանը հաջողվել է երկրում քաղաքական կայունություն, ժողովրդավարություն, տնտեսական աճ և սոցիալական լավ վիճակ ապահովել»: