Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքում 59-ամյա կինը սպանել է երեք մարդու, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է AFP գործակալությունը:
Ոստիկանական բաժանմունք զանգահարել է մի երիտասարդ և հայտնել, որ իր տատիկը տանը հրաձգություն է սկսել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են տունը: Այս ընթացքում 59-ամյա կնոջ ամուսինը տուն է ներխուժել: Մի քանի կրակոց է լսվել, ինչից հետո, տնից դուրս գալով, նա հայտարարել է, որ ներսում չորս դիակ կա:
Պատահածի հետևանքով զոհվել է 30-ամյա տղամարդ և երկու աղջիկ, իսկ սպանությունն իրագործած կնոջ դուստրը հրազենային վնասվածքներ է ստացել:
«Մայրս խելագարվեց ու սկսեց մարդկանց վրա կրակել», – ասել է աղջիկը: