Սեպտեմբերի 18-19-ը Հայաստանում անցկացվել են Եվրոպական ժառանգության օրեր ծրագիրը, որը 1990 թվականից սկսած անցկացվում է աշխարհի 50 երկրներում Եվրախորհրդի և Եվրամիության համատեղ մշակութային ծրագրի շրջանակներում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Եվրոպական ժառանգության օրերի 2010թ.-ի ազգային համակարգող Մարինե Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումները:
«Այս տարվա խորագիրը կրում էր «Կամրջենք սերունդները» անվանումը: Մասնակցում էին շուրջ 36 թանգարաններ, որոնք ներկայացել են իրենց ցուցահանդեսներով: Այդ օրերին թանգարանների մուտքը լինում է անվճար:
Մասնավորապես, ծրագրին մասնակցել են Մատենադարանը` իր «Վարպետության դասեր» ծրագրով, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Գյումրիում անկացվել են Մհեր Մկրտչյանի ֆիլմերի ցուցադրություն»,- միջոցառումները թվարկել է Մարինե Մկրտչյանը և կարևորել հատկապես Կարեն Դեմիրճյանի կապը սերունդների հետ խորագիրը կրող միջոցառումը, որն անցկացվել է գարեջրի սեղանի շուրջ:
Մարինե Մկրտչյանը տեղեկացրել է, որ քանի որ այս տարի Ստամբուլը հայտարարված է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, այդ պատճառով Եվրոպական ժառանգության ամենամյա ծրագրի համակարգողների հանդիպումը կայանալու է Ստամբուլում:
«Նշեմ, որ այս տարի ծրագրին չեն մասնակցել Ադրբեջանը և Ռուսաստանը, չնայած որ Եվրոպական մշակութային ծրագրի անդամ երկրներ են»,- ասել է Մարինե Մկրտչյանը: