Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականն այս պահին հանդիպում է Ռուսաստանի երրորդ թիմի հետ:
Երկու պարտիաներ արդեն ավարտվել են:
Առաջին տախտակին հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Դմիտրի Յակովենկոյին, իսկ չորրորդ տախտակի վրա Արման Փաշիկյանը սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան Նիկոլայ Կաբանովի հետ:
Մյուս երկու պարտիաները շարունակվում են: