Կանայք, ովքեր ձգտում են տղամարդկանց ուշադրությունը գրավել բարձրակրունկ կոշիկների միջոցով, պարզապես վատնում են իրենց ժամանակը, ուժերը և փողերը: Նման եզրահանգման են եկել գիտնականները` փորձելով պարզել, թե ինչպես են տղամարդիկ արձագանքում բարձրակրունկ կոշիկներ գերադասող կանանց և նրանց վրա, ովքեր գերադասում են ավելի հարմար կոշիկներ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում կանանց կոշիկներին. նրանց հետաքրքրում է կնոջ կազմվածքը և ճկունությունը:
Հետազոտությանը մասնակցել են 18-35 տարեկան տղամարդիկ:
Հետազոտության կազմակերպիչների պնդմամբ` տարածված կարծիքը, թե կրունկները կնոջ սեքսուալության և գրավչության բաղկացուցիչ մասն են կազմում, չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես պայմանավորված է նրանով, որ կրունկները փոխում են կնոջ կազմվածքը` ավելի երկար դարձնելով ոտքերը: Սակայն նման արդյունքի, ըստ հետազոտողների, կարելի է հասնել և առանց բարձրակրունկ կոշիկների:
Կանայք հսկայական գումարներ են ծախսում բարձրակրունկ կոշիկների վրա, որոնք կարող են վտանգավոր լինել իրենց առողջությանը, որպեսզի գրավեն տղամարդկանց ուշադրությունը և կատարելագործել այն, ինչով իրենց օժտել է բնությունը, սակայն նրանք իզուր են տանջվում, ասել է հետազոտության կազմակերպիչներից մեկը: