Պոլսի Հայոց Պատրիարքարանը հատուկ զեկույց է պատրաստել, որը վերաբերում է Թուրքիայում հայկական հոգևոր ժառանգությանը: Պատրիարքարանի զեկույցի հեղինակն է Մաղաքյա Օրմանյանը: Զեկույցում նշվում է, որ 1913-1914թթ. Թուրքիայում եղել է 2,538 հայկական առաքելական եկեղեցի, 451 մենաստան և 2,000 դպրոց, որոնք պատկանել են Թուրքիայի հայ համայնքին:
Այժմ Թուրքիայում գործում է 42 հայկական առաքելական եկեղեցի, 12 հայկական կաթոլիկ եկեղեցի, 5 հայկական բողոքական եկեղեցի և 16 հայկական դպրոց: