Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի Գլխավոր վեհաժողովի առանցքային ինտրիգը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությունն էր:
«Ահմադինեժադը գրեթե անհարիր մեղադրում էր Միացյալ Նահանգներին, որոշ եզրեր մեջբերում, թե ամերիկացիներն իրենք իրենց պայթեցրել են: Սակայն հետաքրքիր է, որ Ահմադինեժադը «վատ տղայի դերում» հիշատակել է միայն Միացյալ Նահանգներին, չնայած Ռուսաստանը հրաժարվեց C-300 մատակարարել Իրանին»,- նշել է Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` նման կերպ Իրանը ցանկանում է ցույց տալ, որ լուրջ հակառակորդի դերում դիտարկում է Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե Ռուսաստանին կամ Եվրոպային:
Անդրադառնալով իրանցիների ոչ պաշտոնական կապերին ամերիկացիների հետ` Ալեքսանդր Իսկանդարյանը ենթադրել է, որ Ահմադինեժադի ելույթը վկայում է երկխոսություն հաստատելու անհաջող փորձերի մասին: