Այսօր Խանտի-Մանսիյսկում Հայաստանի շախմատի հավաքականը հերթական հաջող հանդիպումն անցկացրեց:
Մեր ընտրանին 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի երկրորդ թիմին:
Հայաստանի հավաքականին հաղթանակ բերեց Արման Փաշիկյանը, ով սևերով խաղում էր Արտյոմ Տիմոֆեևի դեմ:
Լևոն Արոնյան-Յան Նեպոմնյաշչի, Վլադիմիր Հակոբյան-Եվգենի Ալեկսեև, Գաբրիել Սարգսյան-Նիկիտա Վիտյուգով հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով: