Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի առաջնության «Մետալիստ» (Խարկով)-«Շախտյոր» խաղում Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Մխիթարյանը գրավեց «Մետալիստի» դարպասը հանդիպման 90-րդ րոպեին` 1-1 հաշվի ժամանակ:
Նշենք, որ հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեցին «Մետալիստի» ֆուտբոլիստները, սակայն 16 րոպե անց Էդուարդոն հավասարեցրեց այն: