Վրացի քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին, ով հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ, «Ռեզոնանսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Վեհաժողովին ելույթ ունենալիս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գծել է Կովկասի համադաշնության միասնական սխեմա:
Քաղաքագետի խոսքով` Վրաստանի նախագահը որպես մեկ միասնական ամբողջություն է ներկայացրել Հարավային և Հյուսիսային Կովկասը, որը լի է ռուսական զրահամեքենաներով: Նման հայտարարություններով Սահակաշվիլին փորձում է սադրել ռուսական իշխանություններին, կարծում է Կլիմիաշվիլին:
«Սահակաշվիլին չգիտի, որ «կովկասյան մշակույթ» գոյություն չունի: Կենսակերպը և մշակույթը պայմանավորված են միմիայն հավատքով», – ասել է քաղաքագետը: