Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post»-ը սեպտեմբերի 25-ի խմբագրականում անդրադարձել է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակվելու խնդրին` բավական խիստ քննադատության ենթարկելով սենատորներ Բարբարա Բոքսերին և Ռոբերտ Մենենդեսին, ովքեր, հիշեցնենք, դեմ էին քվեարկել ԵԱՀԽ ՄԽ նախկին համանախագահի թեկնածությանը, իսկ հետո առկախել էին Մեթյու Բրայզայի նշանակումը:
The Washington Post-ը նշում է, որ Բոքսերն ու Մենենդեսը ձայնակցում են Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի «տգեղ պրոպագանդային»: Պաշտպանելով Բրազայի թեկնածությունը` խմբագրականի հեղինակը նշում է, որ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը բարձրակարգ դիվանագետ է, ում աշխատանքը Մինսկի խմբում հարգանք է վայելել թե Հայաստանի, թե Ադրբեջանի կոմղից:
The Washington Post-ը գրում է, որ բանակցային գործընթացում Բրայզայի գործողությունները «կանխել են տարածաշրջսանում ավելի մեծ ագրեսիայի դրսևորումը»:
Խմբագրականի վերջում հեղինակը նշում է, որ եթե Ադրբեջանում ԱՄՆ դեպսանի պաշտոնում տեղյակ և արհեստավարժ անձի նշանակման կասեցմանն ուղղված Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործողությունները հաջողությամբ պսակվեն, ապա դա կնվազեցնի ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում և ավելի հավանական կդարցնի պատերազմը:
«Պաշտպանելով նմանատիպ շահերը` տիկին Բոքսերը և պարոն Մենենդեսը անպատվության են ենթարկում իրենք իրենց», – ավարտում է հոդվածագիրը: