Home / Հայաստան / Հայաստան-Սլովակիա ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են

Հայաստան-Սլովակիա ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են

Հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԵՎՐՈ-2012-ի Հայաստան – Սլովակիա ազգային հավաքականների ընտրական հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: