Սեպտեմբերի 26-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի մեկ հանդիպում.
«Ուլիս»-«Իմպուլս» 1:2
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Հակոբ Արտոյան
Գոլերը` Գեորգի Կրասովսկի, 54 («Ուլիս»), Տիգրան Ոսկանյան, 27, 47 («Իմպուլս»)
Նշենք, որ «Գանձասար»-«Կիլիկիա» հանդիպումը չի կայացել: Մեր ունեցած տեղեկություններով՝ «Կիլիկիան» Կապան չի ժամանել, ինչն արտառոց դեպք է վերջին տարիների համար: Պատճառների մասին ակումբն առայժմ չի հայտնել:
Այժմ այս հանդիպման ճակատարգրի վերաբերյալ որոշում պետք է կայացնի ՀՖՖ մրցումների անցկացման բաժինը: