Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ին Երևանի Կոնգրես հյուրանոցի Պիկասսո դահլիճում տեղի կունենա Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/ Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գրքի շնորհանդեսը:
Գիրքը ներառում է Օտտո Լուխտերհանդտի (Համբուրգ), Էգբերտ Յանի (Մանհայմ), Էքարտ Շտրատենշուլտեի (Բեռլին), Մարտին Մալեկի (Վիեննա), Սեբաստիան Վեբերի (Բեռլին), Ֆրանց Էդերի (Ինսբրուք), Դիթմար Շորկովիցի (Բեռլին) և Քրիստիան Շտադլերի (Վիեննա) հեղինակային հոդվածները, որոնցով եվրոպացի հեղինակավոր գիտնականերրը հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից։