Բրիտանացի գիտանականները պարզել են, որ մարդկանց ցավը նվազում է, եթե կպչում ես ցավող տեղին: Այն, ինչ ենթագիտակցորեն գիտեն բոլորը, այժմ ապացուցվել է գիտականորեն, տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով Լոնդոնի նյարդակենսաբանական ճանաչողական համալսարանի գիտափորձերը:
Գիտնականները փորձեր են անցկացրել կամավորների խմբի հետ՝ օգտագործելով գիտությանը հայտնի ջերմային այրվածքների պատրանքը: Դրան հասնելու համար մարդը պետք է ցուցամատն ու մատնեմատը մտցնի տաք ջրի մեջ, իսկ մյուս ցուցամատը՝ սառը ջրի մեջ: Այս ընթացքում միջնամատը սկսում է այրման ուժեղ զգացում ունենալ, ինչն իրականում պատրանք է, որն առաջանում է նյարդային համակարգի խթանմամբ: Սրանից անմիջապես հետո գիտափորձի մասնակիցներին խնդրել են, որ նրանք մատնեմատով, ցուցամատով և միջնամատով կպչեն մյուս ձեռքի նույն մատներին: Բոլոր մասնակիցները փաստել են, որ միջնամատի այրման ուժեղ ցավը մեղմացել է:
Գիտական մեթոդների կիրառմամբ հնարավոր է եղել սահմանել, որ ցավի զգացողության հաճախականությունը նվազել է 64%-ով: Ինչպես նաև բացահայտվել է, որ եթե «հիվանդ» մասին մեկ ուրիշն է կպչում, ապա ցավը չի մեղմանում: Գիտնականներն այս երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ ցավի հաճախականությունը կախված է ոչ միայն ցավի աղբյուրից, այլ նաև այն հանգամանքից, թե ինչպես է այն ընկալվում ուղեղի կողմից: