Ֆրանսիայի կառավարությունը շարունակում է երկրի սահմաններից գնչուների վտարման գործընթացը: Սակայն եթե մինչ այդ խոսքը վերաբերում էր միայն ապօրինի գաղթականներին, ապա այժմ ֆրանսիացիները որոշել են երկրից վտարել գնչուների կրկեսը, որը միակն է Եվրոպայում:
18 տարիների ընթացքում կրկեսը եղել է Ֆրանսիայի տեսարժան վայրերից մեկը: Կրկեսի ներկայացումներին հավաքվում էին մեծ թվով ֆրանսիացիներ, իսկ հունիսին գնչուներին ուղարկել էին Շանհայ` ներկայացնելու Ֆրանիան այնդեղ անցկացվող էքսպոյին:
Այսօր երկրի կառավարությունը հրաժարվում է երկարաձգել գնչու երաժիշտների աշխատանքի թույլտվությունը: Ոստիկանությունը պնդում է, որ դա որևէ կապ չունի երկրում սկիզբ առած հակագնչուական ակցիաների հետ և որ պատճառը կրկեսի ղեկավարության գործողություններն են, որոնք ժամանակին չեն վճարում աշխատավարձերը և շահագործում են երեխաներին:
Կրկեսի ղեկավար Ալեքսանդ Ռոմանեն, սակայն, հայտարարել է, որ այդ բոլոր մեղադրանքները հորինվածք են: