Հայտնի ռուս թենիսիտուհի և Էնրիկե Իգլեսիասի սիրելի Աննա Կուռնիկովան նորից պապարացիների ուշադրության կենտրոնում է: Վերջերս նրանց հաջողվել է այնպես նկարահանել թենիսիստուհուն, որ նկարի վրա երևում է Կուռնիկովայի փոքր-ինչ կլորացած փորիկը, ինչը վկայում է այն մասին, որ թենիսիստուհին հղի է, հաղորդում է MIGnews.com-ը:
Կուռնիկովայի մատին նաև ամուսնական մատանի կա: Համաձայն շրջանառվող լուրերի` երգիչ Էնրիկեն Իգլեսիասը 9 տարվա ոչ պաշտոնական հարաբերություններից հետո վերջապես առաջարկություն է արել Աննա Կուռնիկովային: