Ինգուշեթիայում ձերբակալվել է տեղի «Իմարաթ Կավկազ» խմբավորման առաջնորդ Իսա Խաշագուլգովը: Համաձայն կովկասցի ծայրահեղականների տարածած տեղեկատվության` իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են ձերբակալել նաև Խաշագուլգովի կրտսեր եղբորը:
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հաստատել է այս լուրերը: Նրանց հաղորդմամբ` Խաշագուլգովը մեղադրվում է ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, ինչպես նաև զինամթերքի վաճառքի մեջ, հաղորդում է РБК-ն:
Կատարվում է հետաքննություն, որի ընթացքում կպարզվի Խաշագուլգովի կողմից իրականացված հանցագործությունների ճշմարտացիությունը: