Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթ Յազիչին հայտարարել է, որ ինքը Եվրոպայի շախմատային միության նախագահի պաշտոնում ընտրվելու լավ հնարավորություններ ունի:
Յազիչիի հիմնական մրցակիցներն են գերմանացի Ռոբերտ Վիզակերը և բուլղարացի Սիլվիո Դանաիլովը:
«Այս պահին ես ընտրությունների ֆավորիտն եմ: Ինչ-որ արտառոց բան պետք է տեղի ունենա, որպեսզի ես չվերընտրվեմ: Անգամ Կիպրոսը, Հունաստանը և Հայաստանը սատարում են իմ թեկնածությունը: Ես կարծում եմ, որ ձայների 60 տոկոսը կհավաքեմ և կընտրվեմ արդեն իսկ առաջին փուլում», – «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է Յազիչին: