Home / Армения / Լևոն Արոնյանը խաղաց Բիլբաոյի «Ատլետիկի» մարզաշապիկով

Լևոն Արոնյանը խաղաց Բիլբաոյի «Ատլետիկի» մարզաշապիկով

Այսօր Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Վրաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը  բավական հետաքրքիր հանդերձանքով էր հանդես գալիս:

Նա կրում էր Իսպանիայի առաջնությունում հանդես եկող Բիլբաոյի «Ատլետիկի» մարզաշապիկը:

Մեր տեղեկություններով՝ խաղաշապիկը Լևոնին նվիրել են Բիլբաոյի շախմատային մրցաշարի ժամանակ: