Home / Армения / Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել

Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել

Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

2008 թվականին հենց նա պաշտոնապես հայտարարեց Կոսովոյի` Սերբիայից անկախ լինելու փաստը:

Կոսովոյի սահմանադրական դատարանի վճռի  համաձայն`նախագահ Սեյդիուն խախտել է Կոսովոյի սահմանադրությունը, երբ 2006 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո շարունակել է գլխավորել «Կոսովոյի դեմոկրատական լիգա» կուսակցությունը: